ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Մայիսի 10-ին ԱԺ արտահերթ նիստ կգումարվի

Մայիսի 10-ին ԱԺ արտահերթ նիստ կգումարվի
05.05.2016 | 16:58

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում Ազգային ժողովին առաջարկեց արտահերթ նիստ գումարել: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշել է, որ Աժ նախագահին առաջարկվում է մայիսի 10-ին, ժամը 12-ին գումարել արտահերթ նիստ: Օրակարգում կընդգրկվեն մի շարք օրինագծեր:

Դիտվել է՝ 2043

Մեկնաբանություններ